|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ուրբաթ երեկոյան Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին է այցելել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Դերեք Փլամբին: Այցելության նպատակն էր Վեհափառ հայրապետին հետ Քեսաբի հարցի շուրջ խորհրդակցելը:
Հիշեցնենք, որ մեկ օր առաջ Նյու Յորքից Վեհափառին էր զանգարել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով պգնական Ջեֆրի Ֆելթմանը եւ ցանկացել էր կաթողիկոսի տեսակետն իմանալ Քեսաբ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Վեհափառն առաջարկել էր ապազինել Քեսաբի շրջանը:
Դերեք Փլամբիի վրա պարտականություն է դրված այդ ծրագրի վերաբերյալ ավելի լայն խորհրդակցություններ ունենալ Արամ Ա-ի հետ: Վեհափառը նրա հետ զրույցում մեկ անգամ եւս ուշադրություն է հրավիրել հայ ժողովրդի համար Քեսաբի հատուկ կարեւորության վրա եւ ասել, որ հայությունն անպայման պետք է վերադառնա այդ շրջանը:
Փլամբին Վեհափառին հայտնել է, որ այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացվելիք տեղեկագրում անպայման արծարծվելու է Քեսաբի հարցը: Նաեւ ապրիլի սկզբին քննարկվելու է քեսաբահայերին մարդասիրական օգնությունը ցույց տալու հարցը: