|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Սեպտեմբերի 21-ին ու 22-ին կայացել են Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 8-րդ տուրի հանդիպումները:
Տուրը մեկնարկեց սեպտեմբերի 21-ին միաժամանակ 3 քաղաքներում սկսված հանդիպումներով. «Երևանը» Վանաձորում հյուրընկալելիս նվազագույն հաշվով պարտվեց «Ուրարտուին», որն այս մրցաշրջանում առաջին հաղթանակը տարավ:
«Շիրակը» սեփական հարկի տակ ընդունել էր գործող չեմպիոն «Արարատ-Արմենիային» ու հաղթեց 1-0 հաշվով: Մայրաքաղաքում «Ալաշկերտը» մրցեց «Գանձասար-Կապանի» հետ ու հաղթեց 2-0 հաշվով:
Խաղային առաջին օրվանից հետո մրցաշարային աղյուսակը ժամանակավորապես գլխավորեց «Շիրակը»:
Խաղային երկրորդ օրը նախատեսված էին «Լոռի» - «Արարատ» և «Փյունիկ» - «Նոա» խաղերը: Երկու խաղերում էլ ուժեղ էին հյուրերը. «Արարատը» 4-1 հաշվով հաղթեց «կանաչներին», «Նոան» 2-1 հաշվով առավելության հասավ Տարխանովի թիմի նկատմամբ:
Կայացած տուրից հետո Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակն այս տեսքն ունի՝
Ռմբարկուների ցանկը խփած 6 գոլով շարունակում է գլխավորել «Շիրակի» հարձակվող Մորի Կոնեն: «Ալաշկերտի» բրազիլացի հարձակվող Գուստավո Մարմենտինին 4 գոլով երկրորդն է:
Armsport.am