|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի ենթակայությունը հանձնվում է ՀՀ արդարադատության նախարարությանը: Նախագիծը հավանություն ստացավ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
«Միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դառնում, որ հիմնականում ազգային արխիվները գործում են մշակույթի կամ արդարադատության նախարարության ենթակայության ներքո։ Մասնավորապես, ազգային արխիվը մշակույթի նախարարության ենթակայության ներքո է գործում Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Լեհաստանում, Իտալիայում, Սերբիայում և մի շարք այլ պետություններում։
Իսկ արդարադատության նախարարության ենթակայության ներքո են գործում հետխորհրդային տարածքի մի շարք պետությունների ազգային արխիվներ, ինչպիսիք են Վրաստանը, Ուկրաինան, Բելառուսիան։ Արցախի Հանրապետությունում նույնպես ազգային արխիվը գործում է արդարադատության նախարարության ենթակայությամբ։
ՀՀ արդարադատության նախարարությունն ունի արխիվային գործի կառավարման փորձ, քանի որ վերջինիս ենթակայությամբ է գործում հանրապետությունում իր կարևորությամբ 2-րդ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման հանրապետական արխիվը»,- նշված է նախագծում։
Ազգային արխիվը միակ կազմակերպությունն է Հայաստանում, որն իրականացնում է ՀՀ մշակութային ժառանգության մի ամբողջական մասի՝ ՀՀ արխիվային հավաքածուի և արխիվային այլ փաստաթղթերի համալրման, հաշվառման, պահպանության և օգտագործման գործառույթները: