|
Փոխարժեքներ
30 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներն իրացնելիս, հուլիսի 29-ին, ժամը 16.25, Էջմիածին քաղաքի հրապարակի հարակից այգուց բերման են ենթարկել ԻԻՀ 50-ամյա քաղաքացի Սաֆար Շ.-ին, հայտնում են ոստիկանությունից:
Նա հուլիսի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի, 179 հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետի, 185 հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 1-ին կետի եւ 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: