|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Դեն Քոութսը հեռանում է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի պաշտոնից: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը. հաղորդում է BBC-ն:
Քոութսը պաշտոնը կլքի օգոստոսի 15-ին, որից հետո Թրամփը Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում կառաջադրի Ջոն Ռետքլիֆի թեկնածությունը: «Ուրախ եմ տեղեկացնել, որ մեծագույն Ջոն Ռետքլիֆն իմ կողմից կառաջադրվի Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում»,- գրել է նա:
Քոութսը հերթական բարձրաստիճան պաշտոնյան է, որը նախագահի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով լքում է ԱՄՆ կառավարության կազմը:
Հայտնի է, որ արտաքին քաղաքականության հետ կապված բազմաթիվ հարցերում, մասնավորապես՝ Ռուսաստանի, Հյուսիսային Կորեայի եւ Իրանի վերաբերյալ, Քոութսը լուրջ տարաձայնություններ ուներ Թրամփի հետ, որը բազմիցս քննադատել էր նրա ներկայացրած վերլուծությունները: Մասնավորապես` Քոութսի՝ Իրանի կողմից հնարավոր սպառնալիքների վերաբերյալ գնահատականը Թրամփը «կրավորական» էր որակել: