|
Փոխարժեքներ
30 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.46 |
| EUR | ⚊ | € 448.71 |
| RUB | ⚊ | ₽ 4.9132 |
| GBP | ⚊ | £ 514.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.69 |
Քիչ առաջ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտնեց ԲԴԽ անդամի քվեարկության արդյունքները՝ Աննա Մարգարյանին՝ որպես ԲԴԽ անդամի, կողմ է քվեարկել 66 պատգամավոր, դեմ՝ 19 պատգամավոր: Այսպիսով` Աննա Մարգարյանը չընտրվեց ԲԴԽ անդամի պաշտոնում:
Նշենք, որ 132 պատգամավորներից ընտրությանը մասնակցել է 85 պատգամավոր:
Աննա Մարգարյանի թեկնածությունն առաջադրել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նշել էր, որ դեմ է քվեարկելու Աննա Մարգարյանի թեկնածությանը: