|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ստեփանակերտի մարզադաշտում Հարավային Օսիայի և Պադանիայի հավաքականների միջև անց է կացվել ֆուտբոլային մրցույթ:«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ մինչև խաղի մեկնարկը հնչել է մրցող թիմերի երկրների հիմները, որից հետո ներկայացվել է ֆուտբոլային կազմերը:Խաղի երկրորդ խաղակեսին առաջին գոլը 55-րդ րոպեին խփել է Հարավային Օսիայի հավաքականի 7-րդ համարի ներքո խաղացող Բատրազ Գուրցիևը, իսկ երկրորդ գոլը՝ 80-րդ րոպեին, նույն թիմի 77-րդ համարի խաղացող Իբրահիմ Բազաևը:9-րդ րոպեին էլ Պադանիայի հավաքականի 7-րդ համարի ներքո խաղացող Ռավասի Ռիկարդոն խփել է իրենց թիմի առաջին գոլը: Խաղն ավարտվել է 2-1 հաշվով հօգուտ Հարավային Օսիայի: