Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Արցախում անցկացվող ConiFA-2019 (Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիա) Եվրոպայի առաջնությանը սպասարկող բոլոր չորս քաղաքների մարզադաշտերը լեփ-լեցուն են լինում խաղերի ընթացքում: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
Նա մասնավորապես նշել է.
«Արցախում այս օրերին ֆուտբոլային գեղեցիկ խաղեր են: Մարզասերների հետաքրքրվածության և ակտիվության հավաստումը լեփ-լեցուն մարզադաշտերն են մեր բոլոր չորս քաղաքներում: Երեկ Ասկերանում մեծ հաճույքով դիտել եմ Աբխազիա-Չամերիա խաղը, իսկ արդեն երեկոյան Ստեփանակերտի մարզադաշտում երկրպագել եմ մեր հավաքականին՝ ընդդեմ Սապմիի։ Հուրախություն բոլորիս՝ խաղն ավարտվել է 3:2 հաշվով՝ հօգուտ մեր տղաների»:
Նշենք նաև, որ ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում, Մարտունի, Մարտակերտ և Ասկերան քաղաքներում: