|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Գերմանիան պարտավորվել է մեծացնել ռազմական ծախսերը երկրի ՀՆԱ-ի 2 տոկոսի չափով և պետք է կատարի խոստումը: Այդ մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն գերմանական Bild-ին տված հարցազրույցում. տեղեկացնում է ТАСС-ը:
Ըստ նրա` Գերմանիայի քաղաքացիները պետք է պահանջեն, որպեսզի երկիրը կատարի իր խոստումը:
Պոմպեոն նշել է, որ ՌԴ-ին վախեցնելու շատ կարևոր գործիք է ՆԱՏՕ-ն: «Գերմանիան, իր հնարավորություններով, պետք է հասկանա, որ պետք է ներդրում ունենա, նվազագույնը կատարի այն, ինչ խոստացել է»,- հավելել է ԱՄՆ պետքարտուղարը: