Փոխարժեքներ
26 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.94 |
EUR | ⚊ | € 450.25 |
RUB | ⚊ | ₽ 4.8453 |
GBP | ⚊ | £ 516.63 |
GEL | ⚊ | ₾ 141.78 |
ՌԴ ՊՆ ղեկավարի խորհրդական Անդրեյ Իլնիցկին մեկնաբանել է ամերիկյան Rand Сorporation կազմակերպության զեկույցը, որում խոսվում էր ՌԴ-ին դիմակայելու դրույթների մասին. հայտնում է Русарминфо-ն:
Զեկույցում մասնավորապես ասվում է, որ ԱՄՆ-ը պետք է ընդլայնի իր կապերը Հարավային Կովկասի երկրների հետ:
«Նրանք` ամերիկացիները, կխաղան այստեղ` Կովկասում: Նրանք արձանագրում են, որ ՌԴ-ն շատ ուժեղ է Հյուսիսային Կովկասում: Իսկ այստեղ խաղալով հակասությունների վրա… Նրանք ասում են, որ Ադրբեջանն անխուսափելիորեն կշարժվի դեպի Արևմուտք: Իսկ որպես այդ սյուժեի ավարտ` ես հիշեցնում եմ` որտեղ է ԱՄՆ-ի ամենամեծ դեսպանատունն աշխարհում` Հայաստանում: Եվ դա պատահական չէ: Իհարկե, նրանց ուշադրության կենտրոնում միայն Հայաստանը չէ, այլև ամբողջ տարածաշրջանը: Այնուամենայնիվ, մեր հայ և ադրբեջանցի ընկերնե'ր, զգոն եղեք, թշնամին քնած չէ»,- ասել է նա: