|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Դատարանը դռնփակ նիստում քննում է «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին կալանավորելու մասին միջնորդությունը: Արմեն Թավադյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով` որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելը:
Մայիսի 13-ին, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ կայանալիք դատական նիստին մասնակցելու նպատակով՝ դատարան է մուտք գործել ակտիվիստ Վարդգես Գասպարին: Նույն օրը նա ոստիկանությանը հաղորդում է ներկայացրել, որ դատարանի բակում մի խումբ անձինք քաշքշել են իրեն՝ կատարելով այլ բռնի գործողություններ և ջրի տարայով մեկ անգամ հարվածել են դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք: