|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Լրագրողների միջազգային դաշնության տվյալների համաձայն` անցյալ տարի ամենաքիչը 95 լրագրող է սպանվել լրագրողական պարտականությունները կատարելիս, ինչն ավելի շատ է` նախորդ տարվա հետ համեմատած:
2018 թ. սաուդցի լրագրող Ջամալ Խաշուկջիի սպանությունն ամենամեծ արձագանք գտած սպանությունն էր: Նա սպանվել էր Ստամբուլում Սաուդյան Արաբիայի դեսպանատանը: Այս դեպքը ճգնաժամ առաջացրեց երկու երկրների միջև:
Լրագրողների համար ամենավտանգավոր երկիր է ճանաչվել Աֆղանստանը, որտեղ 2018 թ. սպանվել է 16 լրագրող:
Լրագրողների պաշտպանության կոմիտեն, իր հերթին, ամեն տարվա դեկտեմբեր ամսին հրապարակում է բանտում գտնվող լրագրողների թիվը: Ըստ այդ տվյալների` ամենաշատ բանտարկված լրագրող ունեն Թուրքիան` 68, Չինաստանը` 47, Եգիպտոսը` 25, Սաուդյան Արաբիան` 16. հաղորդում է BBC-ի թուրքական ծառայությունը:
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության զեկույցի համաձայն` Թուրքիան լրագրողների ամենամեծ բանտն է աշխարհում և ցուցակում 180 երկրներից զբաղեցրել է 157-րդ հորիզոնականը: