|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորութան դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչությունում հետաքննություն է սկսվել ՀՀ ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դիմումի փաստով։
«Մարուքյանը ոստիկանության 6-րդ գլխավոր վարչություն է դիմել և հայտնել, որ համացանցում անհայտ անձինք հրապարակել են տեսանյութեր և դրանց բովանդակությունը վարկաբեկում է թե իր, թե իր կնոջ և թե «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ հանդիսացող Ազգային ժողովի պատամավորների պատիվն ու արժանապատվությունը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կա կարծիք նաև, որ հիշյալ տեսանյութերը հրապարակած օգտատիրոջ մեկնաբանություններում պարունակվել են ուղղակի և անուղղակի սպառնալիքներ ուղղված Մարուքյանի, նրա ընտանիքի և կուսակցության անդամների կյանքին ու առողջությանը»,- գրված է կայքում: