|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ռուսաստանի և այլ համաշխարհային գերտերությունների, հատկապես` ՄԱԿ-ի ԱԽ անդամերի մասնակցությունն անհրաժեշտ է Կոսովոյի խնդրի կարգավորման համար: Այդ մասին РИА Новости-ի հետ զրույցում ասել է Սերբիայի կառավարությանը կից Կոսովոյի և Մետոխիայի հարցերով գրասենյակի տնօրեն Մարկո Ջուրիչը:
«Կոսովոյի և Մետոխիայի հարցը երբեք չի եղել միայն Սերբիայի խնդիրը: Ե’վ ռմբակոծությունների ժամանակ, և’ այժմ դա հրաձգարան է, որտեղ միմյանց են բախվում աշխարհաքաղաքական շահերը, և պարզ է, որ խնդիրը չի լուծվի, քանի դեռ դա չցանկանան բոլոր հետաքրքրված գլոբալ խաղացողները»,- նշել է նա: