|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում՝ փակելով Երևան-Աշտարակ մայրուղին:
Հիշեցնենք՝ որոշում է կայացվել՝ Կոտայքի մարզի միջմարզային և ներմարզային կանոնավոր փոխադրումների չվացուցակները և երթուղիների սխեմաները հաստատելու մասին, համաձայն որի Պռոշյան-Երևան ուղևորափոխադրումը պետք է իրականցնի «ՄուլտիՏրանսպորտ» ՍՊԸ-ին պատկանող թիվ 277 միկրոավտոբուսով: Երթուղու սկզբնակետը գյուղ Պռոշյանն է, վեջնակետը՝ Երևանի ֆիզիկայի ինստիտուտը։ Երթուղու երկարությունը 15 կմ է, տևողությունը 20 րոպե, ուղեվարձը՝ 250 դրամ, տրանսպորտային միջոցների քանակը՝ 6, աշխատանքային ժամերը՝ առավոտյան ժամը 07:00-ից մինչև 19:00-ն: Այժմ Երևանի հետ կապը ապահովում է «Երևան Տրանսպորտ» ՓԲԸ-ին պատկանող թիվ 25 երթուղիով, ուղեգիծը՝ Պռոշյան-Ավան-Զեյթուն, շաբաթ օրը այս երթուղին դադարելու է գործել։
Մանրամասն՝ տեսանյութում