|
Փոխարժեքներ
26 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.36 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.5802 |
| GBP | ⚊ | £ 503.93 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Իրաքը թույլ չի տա որեւէ երկրի իր տարածքն օգտագործել մեկ այլ երկրի դեմ: Այս մասին հայտարարել է Իրաքի վարչապետ Ադել Աբդելմահդին` մեկնաբանելով նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրաքում ամերիկյան ռազմաբազայի մասին հայտարարությունը. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահը CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել էր, որ Իրաքում տեղակայված ԱՄՆ ռազմաբազան հնարավորություն է ընձեռում հետևելու Իրանին, որն, ըստ նրա, «իսկական խնդիր» է:
Աբդելմահդին նաև հերքել է Իրաքում ռազմաբազա ունենալու մասին` Թրամփի հայտարարությունը: «Իրաքում հաստատված ամերիկյան զորքն ուսումնամարզական ստորաբաժանում է, որն Իրաքում է միջազգային կոալիցիայի շրջանակում»,- ասել է նա:
Ավելի վաղ Իրաքի նախագահ Բարհամ Սալեհն ու խորհրդարանի նախագահ Մուհամմեդ ալ Հալբուսին, նույնպես մեկնաբանելով ԱՄՆ նախագահի հայտարարությունը, նշել էին, որ այն հակասում է Իրաքի Սահմանադրությանն ու ինքնիշխանությանը և անընդունելի է: