|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Իրավունք» թերթը գրում է. «Զարմանալիորեն ԲՀԿ նախընտրական ցուցակում ընդգրկված է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսաներից միայն մեկը՝ Դավիթ Մանուկյանը: Մինչդեռ մյուս փեսան՝ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արգամ Աբրահամյանը, որն ասում են՝ բավականին բարձր վարկանիշ ունի Արտաշատ քաղաքում եւ հարակից գյուղերում, այդպես էլ չառաջադրվեց:
Ավելին՝ նա այս ընտրություններում չի էլ սատարում աներոջ քաղաքական ուժին, այլ շրջանառվող լուրերի համաձայն ակտիվորեն աջակցում է «Իմ քայլը» դաշինքի ցուցակով Արարտի մարզից առաջադրված ռեյտինգային պատգամավորի թեկնածու, անկուսակցական Ռոման Մուրադյանին:
Թերեւս հենց Արգամ Հովիկիչի կողմից «Իմ քայլին» աջակցելու հանգամանքով է պայմանավորված այն, որ վերջին շրջանում Աբրահամյանների ընտանիքի հետ կապվող որոշ քրգործեր, կարծես, սառեցվել են»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: