|
Փոխարժեքներ
04 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.2 |
| EUR | ⚊ | € 444.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.9035 |
| GBP | ⚊ | £ 506.23 |
| GEL | ⚊ | ₾ 141.22 |
Սաուդյան Արաբիայում կտտանքների է ենթարկվել ու սպանվել լրագրող և գրող Տուրկի բին Աբդուլ Ազիզ ալ Ջասերը: Այդ մասին հայտնում է Лента.ру-ն:
Ըստ New Khaleej պարբերականի` լրագրողը սպանվել է բանտում:
Ալ Ջասերը ձերբակալվել է 2017-ի մարտին Kashkool գաղտնի թվիթեր-աքաունթ ունենալու համար, որում պատմում էր թագավորական ընտանիքի անդամների և պաշտոնյաների կողմից մարդու իրավունքների խախտումների մասին:
Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի դեսպանատանը սպանվել է սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշուկջին: