|
Փոխարժեքներ
04 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.2 |
| EUR | ⚊ | € 444.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.9035 |
| GBP | ⚊ | £ 506.23 |
| GEL | ⚊ | ₾ 141.22 |
Թեհրանի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Իսակ Հունանեսյանն գրում է.
Եկե՛ք մի պահ ընդունենք, որ Հայաստանի հիմնական խնդիրը ոչ «անաշխատությունն» է, ոչ «գնաճը», ոչ «աղքատությունը», ոչ «ժողովրդավարության նվազումը», ոչ «հասարակական վստահության կորուստը», ոչ «արտաքին քաղաքականությունը», ոչ «կոռուպցիան և օլիգարխիան», ոչ «անվտանգ միջավայրի քայքայումը», ոչ «սոցիալական անհավասարությունը», ոչ «բարոյական անկումը», ոչ «կախվածությունը», ոչ «ընտանիքի թուլացումը», ոչ «արտաքին միջամտությունը», ոչ «արտագաղթը», ոչ էլ «թույլ կառավարությունը»։
Սրանք բոլորը միայն մի բուռ ծղոտ են, իսկ իրական, ծանր ու որոշիչ արմատները երեքն են.
1-Ազգային ռազմավարության և արդյունավետ կառավարման բացակայություն
2-Հասարակության ու հայրենիքի միջև կապի խզման՝ արագացվող գործընթաց
3-Քաղաքական ընդհանուր գիտելիքի բացակայություն
Հայաստանի իշխանությունն ու քաղաքական վերնախավը, չունենալով ազգային և հայրենապաշտական ուղղորդող քարտեզ, երկիրը մղել են «ազգային օտարման» կամ կապի խզման ճանապարհին՝ դանդաղ, բայց միևնույն ժամանակ արագ ընթացող գործընթաց, որը քայքայում է մարդկանց կապը հայրենիքի հետ և ներսից դատարկում է պատկանելության զգացումը։
Եթե այս երեք արմատները չվերականգնվեն, ապա ոչ մի բարեփոխում կամ մասնակի քայլ՝ լինի այսօր, թե ապագայում, նույնիսկ ճիշտ և անհրաժեշտ, չի ունենա կայուն ու տևական արդյունք։
Երկիրը, որն «ուղի» չունի և չունի «գիտակից ու ներգրավված ժողովուրդ», ամեն օր բախվում է նոր խնդիրների, որոնցից ոչ մեկը չի հասցնում լուծել։
Սկզբնակետը մասերի շտկումը չէ, այլ արմատների վերականգնումը։