|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին ողջունել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների կայացումը՝ հույս հայտնելով, որ դրանց արդյունքում Իրանի եւ Հայաստանի հարաբերությունների ընդլայնման ու ամրապնդման ականատեսը կլինենք:
Իրանի ԱԳՆ հանրային դիվանագիտության եւ մամուլի վարչությունից տեղեկացնում են, որ Բահրամ Ղասեմին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների կայացումը համարել է հարեւան երկրում ժողովրդավարական փոփոխությունների բաղադրիչ մաս ու կարեւոր իրադարձություն ներքաղաքական ասպարեզում տեղի ունեցող փոփոխությունների ֆոնին:
ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը կարեւոր է համարել Իրանի արտաքին քաղաքականության մեջ, ինչպես նաեւ տարածաշրջանային խաղաղության ու կայունության պահպանման գործում հարեւան երկրների հետ հարաբերությունների նշանակությունը՝ նշելով, որ աշխարհագրական միացվածությունը մշակութային եւ պատմական հարաբերություններ է ձեւավորել Իրանի եւ հարեւան երկրների միջեւ: «Մենք չափազանց արժեւորում ենք մեր ընդհանուր կապերն ու արմատները»,- ընդգծել է նա: