|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր Սաուդյան Արաբիայում Եմենի 5 քաղաքացու մահապատիժ է ի կատար ածվել: Ըատ երկրի ՆԳՆ-ի` նրանք մեղադրվել են թագավորության հպատակի սպանության եւ գողությունների մեջ. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Սաուդյան Արաբիայում մահապատիժ է սահմանված սպանության, բռնաբարության, դավանափոխ լինելու, զինված կողոպուտի եւ թմրանյութերի վաճառքով զբաղվելու համար:
Amnesty International-ի տվյալներով` այս տարի երկրում արդեն 46 մարդ է մահապատժի ենթարկվել, իսկ անցյալ տարի` 82: Թագավորությունը բազմիցս դատապարտվել է Արեւմուտքի կողմից մեծաթիվ մահապտիժների, մարդու իրավունքների խախտումների եւ հրապարակավ գլխատման դաժան պրակտիկայի համար: