|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Տիգրանակերտ (Դիարբեքիր) նահանգում հանդիպել են երկրի 9 քրդական կուսակցությունների ներկայացուցիչները:
Ըստ Demokrathaber-ի` հանդիպմանը մասնակցել է նաև քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, որի դեմ այժմ լայնածավալ գործողություններ են ընթանում:
Հանդիպման ընթացքում համատեղ ևս մեկ քայլ անելու որոշում է կայացվել: Կուսակցությունների ներկայացուցիչները տեղեկացրել են, որ առաջիկայում համատեղ հայտարարությամբ հանդես կգան:
Բացառիկ հանդիպման մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում: