|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է դպրոցական դասագրքերի խնդրին: Նա տեղեկացրել է, որ Համաշխարհային բանկի և Եվրոպական Միության աջակցությամբ այժմ մշակվում են նոր չափորոշիչներ, որից հետո անդրադարձ կարվի նաև նոր դասագրքերի հրատարակմանը:
«Հանրակրթությունը պահպանողական ոլորտ է, և այստեղ փոփոխությունների համար ժամանակ է պահանջվում: Նոր ծրագրերի ներդրման և փորձարկման համար ամիսներ ու տարիներ են պետք, մենք անելու ենք առավելագույնը, որ այդ գործընթացները հնարավորինս կարճ տևեն»,- նշել է Հարությունյանը:
Նրա խոսքով՝ որոշ առարկաների ծրագրերում հաջորդ ուսումնական տարվանից փոփոխություններ կլինեն: