|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր, ՀՅԴ Լոռու մարզային կոմիտեի նախաձեռնությամբ, Վանաձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում տեղի ունեցավ Լիզբոնի 5 նահատակներին նվիրված հոգեհանգստի արարողություն, որին մասնակցում էին ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը, Լոռու մարզային կոմիտեի, Վանաձորի կոմիտեության անդամներ, ՀՅԴ Վանաձորի ամառային ճամբարի 120-ից ավելի մասնակիցներ, Կանադայի ՀՅԴ երիտասարդական միության անդամներ, Վանաձորի և քույր-քաղաք Փասադենայի ՀՕՄ-ուհիներ:
Հոգեհանգստի արարողությունն անցկացրեց Վահան քահանա Ազարյանը: «Շատ-շատերը մինչ օրս էլ չեն հասկանում, թե ինչ է վերքը, վերքի բուժման ընթացքը, և տկարաբար այս տղաներին կոչում են ահաբեկիչներ, չնայած նրան, որ ոչ մեկի սրտի ու արյան մեջ ահաբեկչի տրոփյուն չի գտնվում»,- նշել է նա:
«Բեյրութցի տղաները գնացին գիտակցված մահվան՝ փաստելով, որ իրենց պայքարը արկածախնդրություն չէ, այլ բարոյական և քաղաքական առումով արդարացված պայքար»,- ասաց Լոռու ՄԿ նախագահ Ռոբերտ Գրիգորյանը:
Մանրամասները` տեսանյութում: