|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հունիսի 27-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանն այցելեց Արագածի տարածաշրջան: Ծաղկահովիտ համայնքի Գեղաձոր բնակավայրում նա մասնակցեց «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարում, Հարավային Կովկաս» ծրագրի կողմից իրականացվող Էրոզիայի վերահսկման եւ արոտավայրերի բարելավման գործողություններին նվիրված միջոցառմանը: Քննարկվեց պիլոտային ծրագրերի կարեւորությունը եւ դրանց իրականացման հնարավորությունը այլ բնակավայրերում եւ համայնքներում: Նշվեց, որ Գեղաձորում 6,7 հեկտար անտառ է հիմնվել: Ծրագիրը շարունակական է եւ նախատեսվում է 6 հեկտար անտառ հիմնել Նորաշենում, 20 հեկտար՝ Ծաղկահովիտում:
Աշոտ Սիմոնյանն այցելեց նաեւ Ապարան քաղաք: Համայնքապետ Կարեն Եղիազարյանի ուղեկցությամբ նա շրջեց քաղաքում եւ ծանոթացավ շինարարական լայնածավալ աշխատանքներին, որն իրականացվում է Ապարանում: Քաղաքի բազմաբնակարան շենքերի բակերում, հարակից տարածքներում, այգիներում իրականացվել են բարեկարգման, կանաչապատման աշխատանքներ, կառուցվել են խաղահրապարակներ: