|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՀԿ-ի դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն չկա: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խմբակցության անունից ելույթ ունենալիս նշեց, որ այս անգամ ՀՀԿ-ն ոչ միայն չի խոչընդոտի, այլ կօժանդակի վարչապետի ընտրությանը:
«Պարո'ն Փաշինյան, Դուք կընտրվեք ՀՀ վարչապետ, կզգաք այդ աշխատանքի հսկայական ծավալը, որը տարիներ շարունակ կրում էին ձեր կողմից քննադատվող կառավարությունները»,- հայտարարեց նա:
Բաղդասարյանը նշեց, որ ՀՀԿ-ն ինչպես առաջ, այնպես էլ հիմա դեմ է Փաշինյանի վարչապետ դառնալուն: «Մենք դեմ ենք, բայց, մեր խոստման համաձայն, 10+1 անձ կքվեարկի Նիկոլ Փաշինյանի օգտին, որ նա ընտրվի վարչապետ: Այդ տասը անձինք կիսում են ՀՀԿ տեսակետը, մենք նրանց հորդորոլ ենք, որ քվեարկեն կողմ, որ կատարենք մեր խոստումը: Դրանից մեր դիրքորոշումը չի փոխվում: Ակնկալում ենք, որ կներկայացնեք տրամաբանական ծրագիր»,- ասաց նա:
Բաղդասարյանը հույս հայտնեց, որ երկրում ստեղծված ատելության մթնոլորտը կվերանա: