|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ապրիլի 20-ի ժամը 13:00-ի դրությամբ Երևանի հիվանդանոցներում բուժումը շարունակում է հանրահավաքի ընթացքում տուժած 3 քաղաքացի. տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Նրանցից 2-ը Թիվ 2 բուժմիավորման վնասվածքաբանական բաժանմունքում և «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքում բուժումը շարունակում են ապրիլի 16-ից: Մեկ տուժած «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում է։
Բոլորը մասնագետների հսկողության ներքո են, ստանում են անհրաժեշտ բուժում։ Բժիշկների գնահատմամբ` նրանց վիճակը բավարար է: