|
Փոխարժեքներ
11 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.61 |
| EUR | ⚊ | € 442.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.7154 |
| GBP | ⚊ | £ 503.51 |
| GEL | ⚊ | ₾ 141.42 |
Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն առաջարկեց` Սերժ Սարգսյանի մասին Պավել Մանուկյանի ասածը հրապարակել, որից հետո կանդրադառնա իր մասին ասվածին:
«Պավլիկ Մանուկյանն իր հեռախոսազրույցներում Սերժ Սարգսյանի մասին բան չի՞ ասել։ Ես հարցադրում եմ անում։ Թող հրապարակվի: Եթե պարզվի, որ Սերժ Սարգսյանի հասցեին սեռական բնույթի հայհոյանք է տվել, Հանրապետականը նույն խրախճանքով դա տարածելո՞ւ է»,- հարցրեց նա։
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի 10 անդամի գործով նիստի ժամանակ հրապարակվել էին Պավլիկ Մանուկյանի հեռախոսազրույցները, որոնցում շոշափվում էին ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի և Լևոն Զուրաբյանի անունները։ «Զուրաբյանին ու Նիկոլին թող քցեն զիբիլի վեդրոն։ Նիկոլին շպրտեք զիբիլի վեդրոն։ Եթե Նիկոլը ըտեղ ա, մի հատ քարով գանգին խփեք»,- ասել էր Պավլիկ Մանուկյանը։