|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«Սասնա ծռեր» խմբի անդամներ Պավլիկ Մանուկյանն ու նրա որդին՝ Արամ Մանուկյանը, վիրահատվել են, նրանց վիճակը գնահատվում է ծանր, բայց կայուն, նրանք միացված են արհեստական շնչառության ապարատին և գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին գիշերը լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Էրեբունի» ԲԿ-ի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը: Նրա խոսքով՝ «Էրեբունի» բժշական կենտրոն ժամը 1-ին տեղափոխել են երեք հիվանդների, որոնցից մեկը ոստիկանության աշխատակից է, ունի սրունքի հրազենային վնասվածք։ Նրա վիճակը կայուն է, գտնվում է հիվանդասենյակում։
Նշենք, որ Պավլիկ Մանուկյանն ընդունվել է զույգ ազդրերի վնասվածքով, աջ ազդրի բազմաբեկոր կոտրվածքով, կատարվել է վիրահատություն, որից հետո տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք: Արամ Մանուկյանն ընդունվել է ձախ ազդրի հրազենային վնասվածքով: