|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Օգոստոսի 27-ին, ժամը 14:13-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Բաբաջանյան 89 շենքի տանիքում:
Դեպքի վայր են մեկնել 4 մարտական հաշվարկ. հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Պարզվել է, որ այրվում է շենքի 2-րդ մուտքի տանիքի հատվածը: Տուժածներ չկան: Շենքի տանիքի 180 քմ տարածքում այրվել են կենցաղային իրեր, կուտակած շինանյութ և ներկանյութեր:
Հրդեհը բռնկվել է բնակարաններից մեկի տանիքում՝ 10-րդ հարկի մակարդակում ավելացրած հատվածում գտնվող տանը և հարակից վերալակի հորանում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:56-ին, մարվել՝ 15:27-ին:
Այրվել են կենցաղային իրեր, աղբ, շինանյութ, ներկանյութեր, թիթեղյա տարայով ացետոն՝ 25լ և 3 անվադող, հարակից տարածքում գտնվող վերելակի հորանում (մոտ 70 քմ) ամբողջությամբ այրվել է էլ.լարերի վահանակը և տնտեսական իրեր՝ 3 խմ (ընդհանուր՝ 80 քմ):
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: