|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ամստերդամի բնակիչներին հուշաթերթ է բաժանվել անծանոթ կանանց և տղամարդկանց հետ շփվելու կանոնների վերաբերյալ, մասնավորապես` առաջարկվում է հրաժարվել տիկին և պարոն դիմելաձևերից` ԼԳԲՏ ներկայացուցիչներին չվիրավորելու համար. հայտնում է Life-ը:
«Մենք ցանկանում ենք, որ Ամստերդամը դառնա քաղաք, որտեղ ամեն ոք իրեն ինչպես տանը կզգա»,- հուշաթերթում մեջբերվում են քաղաքի պաշտոնյաներից մեկի խոսքերը:
Նշվում է, որ Նիդերլանդներում ներկայումս ապրում է մոտ 50 հազար տրանսսեքսուալ (երկրի բնակչությունն ավելի քան 17 մլն է):
Բացի այդ` առաջարկվում է գենդերային պատկանելության մասին նշում կատարել միայն պաշտոնական փաստաթղթերում և «ծնվելիս» նշմամբ: