|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում է կազմակերպվել: Միջոցառմանը, որին մասնակցել են Նիդերլանդների խորհրդարանականներ, ծաղիկներ են դրվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշատախտակի մոտ: Ոգեկոչման արարողություններ են տեղի ունենալու նաև Ասեն և Ալմելո քաղաքներում:
Իսկ Հաագայի կենտրոնական հրապարակում`խորհրդարանին և կառավարության շենքին կից, ապրիլի 23-ին կայացել էր հանրահավաք, որը կազմակերպել էին Հոլանդահայ համագործակցող կազմակերպությունները։ Հանրահավաքին ներկա էին Նիդերլանդների խորհրդարանի ութ պատգամավոր և այլ ականավոր անձինք, որոնք իրենց ելույթներում շեշտել էին Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը և կոչ արել Նիդերլանդների կառավարությանը լիարժեք ճանաչել այն։