|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Մարտի 26-ին Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում տեղի ունեցավ մշակութային միջոցառում՝ նվիրված Հովհաննես Թումանյանի 150-ամյակին, որը «ProBooks» ընթերցանության ակումբի ու ՂՀ մայրաքաղաքի հայ համայնքի աջակցությամբ նախաձեռնել և կազմակերպել էր Ղազախստանում ՀՀ դեսպանությունը:
Բազմաժանր միջոցառման ընթացքում «ProBooks» ընթերցանության ակումբի անդամները, ինչպես նաև որոշ հյուրեր, հանդիսատեսին Հովհաննես Թումանյանի կենսագրության հետ մեկտեղ ներկայացրին թատերական համարներ, մուլտֆիլմեր, երաժշտական կատարումներ հայ բանաստեղծի հեքիաթների և պատմվածքների հիման վրա՝ ընթերցելով որոշ հատվածներ հայկական պոեզիայի՝ ՀՀ դեսպանության և Ակտոբեում ՀՀ պատվավոր հյուպատոսության ջանքերով լույս տեսած «Արարատի մեղմ հովերը» հատընտիրից՝ ղազախերեն թարգմանությամբ: Ելույթ ունեցավ հայկական կիրակնօրյա դպրոցի պարային խումբը: Մշակութային երեկոյի ընթացքում անցկացված վիկտորինայի հաղթողներին, ինչպես նաև ներկա բոլոր երեխաներին ՀՀ դեսպանությունը նվիրեց հայ հեղինակի հեքիաթները՝ ռուսերեն թարգմանությամբ: