|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Թուրքական BBC-ն արձագանքել է Նիդերլանդներում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված և ապրիլի 21-ին բացվելիք հուշաքարի մասին լուրին:
Կայքը տեղեկացրել է, որ սա Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված առաջին հուշակոթողը չէ, սակայն, «ամենատպավորիչը» կլինի: Հուշակոթողի բացումը, ըստ կայքի, կլինի ավելի մասշտաբային: Նշվում է, որ հայաստանցի ճարտարապետի նախագծած և երեք մասից բաղկացած հուշաքարը կտեղադրվի Ամստերդամի Հայ Առաքելական եկեղեցու պատի մեջ: Հուշակոթողի վրա զետեղվել են նաև հայերեն և հոլանդերեն գրություններ:
Հուշաքարի ծախսերը կազմել են շուրջ 13 000 եվրո, որը հավաքել են տեղի հայ համայնքի ներկայացուցիչները: