կարևոր
439 դիտում, 2 ժամ առաջ - 2026-01-27 15:13
Հասարակություն

Երևի բարդույթներ ունեն. Վանեցյանը`ՀՀ իշխող կազմի կողմից «Արցախի կանչ» հուշակոթողի մոտ ծաղիկներ չխոնարհելու մասին

Երևի բարդույթներ ունեն. Վանեցյանը`ՀՀ իշխող կազմի կողմից «Արցախի կանչ» հուշակոթողի մոտ ծաղիկներ չխոնարհելու մասին

«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն այսօր ևս այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի համար զոհված նահատակների հիշատակին։

Ի պատասխան լրագրողի հարցին, թե, ըստ նրա՝ ինչո՞ւ ՀՀ ղեկավարությունը չմոտեցավ և ծաղիկներ չխոնարհեց նաև 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին կանգնեցված «Արցախի կանչ» հուշակոթողի մոտ, Վանեցյանը նշեց. «Չեմ նկատել նման բան, դա իրենց խնդիրն է, երևի բարդույթներ ունեն»։

Հիշեցնենք, որ հուշակոթողը կանգնեցվել է Արթուր Վանեցյանի նախաձեռնությամբ և աջակցությամբ։

Կարևորելով հիշատակի օրը, Վանեցյանը նշեց. «Այսօր կարևոր օր է, կուզեի, որ նման օր ընդհանրապես չլիներ մեր պատմության մեջ, բայց այսօր բոլորս պետք է ոգեկոչենք մեր անմահացած հերոսներին, խոնարհվենք նրանց ծնողների, երեխաների, կանանց, եղբայրների ու քույրերի առաջ։ Նրանք իրենց ամենաթանկը տվել են հայրենիքին, որպեսզի մենք կարողանանք ապրել ու գոյատևել։ Խոնարհումս բոլոր նահատակված հերոսներին»։

Նա նաև նշեց, որ չէր ցանկանա այս օրը գնահատական տալ իշխանությունների արարքներին․

«Պետք է այնպես անենք, որ «Եռաբլուր»-ում և, առհասարակ, Հայաստանում նոր զոհեր չլինեն և մենք կարողանանք ապրել, գոյատևել ու զարգանալ խաղաղ և անվտանգ հայրենիքում»։