|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս (Թի-Էս-ԴԻ) և իտալական IDS ընկերության համագործակցությամբ Հայաստանում գիտահետազոտական լաբորատորիա և բարձր տեխնոլոգիաների ֆորենզիկ արտադրության նոր ճյուղ է հիմնվելու:
ՀՀ կառավարության և Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս (Թի-Էս-ԴԻ) ընկերության միջև ստորագրված ՏՏ, տեղեկատվայնացման, հեռահաղորդակցության և ինովացիոն ոլորտների խթանման մասին փոխըմբռնման հուշագրի շրջանակներում իրականացված աշխատանքների արդյունքում Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս(Թի-Էս-ԴԻ) ընկերության և IDS ընկերության միջև ստորագրվել է համաձայնագիր Հայաստանում Գիտահետազոտական լաբորատորիա և բարձր տեխնոլոգիաների ֆորենզիկ արտադրության նոր ճյուղ հիմնելու մասին:
Ծրագիրը պետք է իրականացվի 5 տարվա ընթացքում: IDS ընկերությունը կողմից նախատեսվում է կատարել մինչև 10 մլն եվրո ներդրում:
Սկզբնական շրջանում աշխատանքներ կիրականացվեն Թի-Էս-Դի արտադրամասի R&D հետազոտական կենտրոնում, հետագայում` ծավալի մեծացմանը զուգընթաց կհիմնվի առանձին կենտրոն: