|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Երեկ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Yerkir.am-ին ոստիկանությունից հայտնեցին, որ ժամը 14-ին շտապօգնության կայանից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Ավան և Նոր Նորք վարչական շրջանի տներից մեկում մահացած տղամարդ կա: Դեպքի վայր մեկնած խումբը տանը մահացած է հայտնաբերել 51-ամյա տղամարդու:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` 51-ամյա տղամարդը սպանվել է իր տանը։ Նրա դին հայտնաբերվել է նրա իսկ անկողնում ՝ կիսամերկ և գլխի շրջանում բազմաթիվ վնասվածքներով: