|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7664 |
| GBP | ⚊ | £ 509.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.62 |
Թուրինում մոտ հազար մարդ է վիրավորվել Չեմպիոնների լիգայի եզրափակչի` «Յուվենտուս»-«Ռեալ» հանդիպումից հետո: Կարդիֆում տեղի ունեցած հանդիպումից հետո Թուրինի ֆան-գոտում հրմշտոց է առաջացել:
BBC-ից տեղեկանում ենք, որ խաղի ավարտից հետո երկրպագուներից մեկը ճայթռուկ է պայթեցրել, որից հետո խուճապ է սկսել ու մարդիկ հրմշտոցով շտապել են դեպի ելքը:
Հրմշտոցից առնվազն երկու մարդ լուրջ վնասվածքներ է ստացել, այդ թվում` 7-ամյա մի տղա, ով ունի գլխի և կրծքավանդակի վնասվածքներ: Շատերը վիրավորվել են, երբ իրարանցման մեջ մարդկային հոսքից փլուզվել է ստորգետնյա ավտոկանգառի մուտքն առանձնացնող պատնեշը: