|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում Թուրինի «Յուվենտուս»-ը սեփական հարկի տակ ընդունեց Մադրիդի «Ռեալ»-ին: Արդեն 9-րդ րոպեին Ալբերտո Մորատան առաջ մղեց տանտերերին: 27-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն հավասարեցրեց հաշիվը: 58-րդ րոպեին թուրինցիները ստացան 11 մետրանոց հարվածի իրավունք, որն անվրեպ իրացրեց Կառլոս Տեւեսը:
Կիսաեզրափակիչի մյուս հանդիպումը տեղի կունենա վաղը: «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ կընդունի «Բավարիա»-ին: