|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի 2 դիմակայությունների առաջին մրցավեճերում դաշտի տերերը հաղթանակներ տոնեցին:
Մադրիդի «Ռեալ»-ը «Սանտյագո Բեռնաբեո»-ում 3:0 հաշվով առավելության հասավ Դորտմունդի «Բորուսիա»-ի նկատմամբ: Արդեն 3-րդ րոպեին Գարեթ Բեյլը բացեց հաշիվը, իսկ 27-րդ րոպեին Իսկոն կրկնապատկեց այն: 57-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը: Ավելացնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում դուրս եկավ խաղադաշտ և փոխարինվեց 64-րդ րոպեին:
Մյուս խաղում ՊՍԺ-ն 3:1 հաշվով առավելության հասավ «Չելսի»-ի նկատմամբ: 4-րդ րոպեին Լավեզզին առաջ մղեց ֆրանսիացիներին: 27-րդ րոպեին Էդեն Հազարդը 11 մետրանոց տուգանային հարվածով հավասարեցրեց հաշիվը: 61-րդ րոպեին Լուիզը հաշիվը դարձրեց 2:1, իսկ խաղի վերջին րոպեին Պաստորեն ևս մեկ գնդակ ուղարկեց ազնվականների դարպասը: