|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի առաջին պատասխան խաղում «Բավարիա»-ն սեփական հարկի տակ ընդունեց «Ռեալ»-ին:
Արդեն 16-րդ րոպեին Սերխիո Ռամոսը անկյունայինի խաղարկումից հետո գլխի հարվածով բացեց հաշիվը, որից 4 րոպե անց իսպանացին նույն կերպ հաշիվը դարձրեց 2:0: Շոկի մեջ հայտնված «Բավարիա»-ն նետվեց գրոհի, մի պահ մոռանալով պաշտպանության մասին, ինչի արդյունքում 34-րդ րոպեին Ռոնալդուն հաշիվը դարձրեց 3:0: Հանդիպման վերջին րոպեին նա դուբլ ձևակերպեց՝ տուգանային հարվածից գրավելով մրցակցի դարպասը:
Հանդիպումն այսպես էլ ավարտվեց, և «Ռեալ»-ը, հաղթելով ընդհանուր 5:0 հաշվով, դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: