|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Դորտմունդի «Բորուսիա»-ի մամուլի ծառայությունը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ ակումբի ավտոբուսի մոտ պայթյուն է տեղի ունեցել:
«Պայթյունը տեղի է ունեցել մեր ավտոբուսի կողքին: Ֆուտբոլիստները հիմա անվտանգ վայրում են: Մարզադաշտում ոչ-մի վտանգ չկա: Խնդրում ենք, պահպանել հանգստություն: Ներկա պահին մարզադաշտում են գտնվում անվտանգության աշխատակիցները: Մանրամասները հայտնի կդառնան ավելի ուշ»,- ասվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ, տարբեր ԶԼՄ-ներ հաղորդվում էին, որ պայթյունի արդյունքում տուժել է թիմի պաշտպան Մարկ Բարտրան:
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Բորուսիա»-ն սեփական հարկի տակ մրցելու է «Մոնակո»-ի հետ: Հանդիպումը պետք է մեկնարկեր Երևանի ժամանակով 22:45-ին Է, սակայն խաղը անորոշ ժամանակով հետաձգվել է: