|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԿԸՀ-ն գրանցել է ռեյտինգային թեկնածուների օգտին գրանցված ձայները: Ներկայացնենք Սյունիքի և Վայոց ձորի մարզերն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում առաջադրված` ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուներին:
«Ելք» դաշինքից 597 ձայն է ստացել Հովիկ Արսենյանը, իսկ Սարգսյան Արամը ստացել է 520 ձայն:
«Ծառուկյան» դաշինքից Մերուժան Սիմոնյանը ստացել է 8168 ձայն, 4696 ձայն` Սամվել Հարությունյանը:
ՀՀԿ թեկնածուներից` Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը ստացել է 21 823 ձայն, իսկ Աշոտ Արսենյանը` 17563:
ՀՅԴ-ից առավելագույն ձայն է ստացել Գագիկ Գևորգյանը` 1776: Պետրոսյան Նունեն 1191 ձայն է ստացել: