|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7664 |
| GBP | ⚊ | £ 509.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.62 |
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը մի քանի դիտարկումներ ուներ գյուղատնտեսության վերաբերյալ: Նա դիմեց գյուղնախարար Իգնատի Առաքելյանին` ասելով, որ բազմաթիվ ծրագրեր ու առաջարկություններ կան, որոնք չեն հասնում գյուղացուն:
Ըստ վարչապետի` գյուղացին իրազեկված չէ: Նա հանձնարարեց, որ գյուղնախարարությունը մոտ ժամանակներս կազմակերպի լիզինգի 2 տոկոսի, գոտիավորման, լավագույն ծրագրերի մասին իրազեկվածության բարձրացման միջոցառումներ:
«Որևէ տեղ գյուղացիները չգիտեին, որ կառավարությունը 7 տոկոս սուբսիդավորում է, որ գյուղացիները 2 տոկոսով լիզինգը վերցնեն: Հստակ բացատրեք, թե ինչպես կարող է գյուղացին դրանից օգտվել, խորհրդատվական ծառայության խնդիր կա: Ցանկացած ռեֆորմ, որը անում է գյուղնախարարությունը, թեմա առ թեմա, պետք է տարածել»,- ասաց վարչապետը: