|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7664 |
| GBP | ⚊ | £ 509.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.62 |
ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը երեկ տեղեկացրել է, որ Փարիզում Լիբիայի դեսպանության միջոցով փոխանցվել է ՀՀ ԱԳՆ-ի օգոստոսի 31-ի հայտագիրը Լիբիայի ժամանակավոր անցումային խորհրդի ճանաչման մասին:
Նման հայտարարություն նա հնչեցրել է այն բանից հետո, երբ Հայ ազգային կոնգրեսը նախօրեին ՀՀ իշխանություններից պահանջել է ճանաչել Լիբիայի ապստամբների ձեւավորած Անցումային ժամանակավոր կառավարությունը:
Հարկ է նշել, որ Տիգրան Բալայանը սովորություն ունի լրագրողների հարցերին ի պատասխան ասել, թե ԱԳՆ այս կամ այն որոշման մասին իրազեկում է պատշաճ ժամկետներում: Ստացվում է, որ Բալայանը Լիբիայի ժամանակավոր անցումային խորհրդի ճանաչման մասին «պատշաճ» ժամկետներում չի իրազեկել:
Հավելենք նաեւ, որ այս հարցով դեռ նախօրեին «ՀԺ»-ի թղթակիցը հարցում էր ուղարկել Բալայանին, բայց պատասխան չէր ստացել: