|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Արդեն տեղեկացրել ենք, որ երեք նախկին նախարարներ Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը համագործակցության հուշագիր են ստորագրել եւ ընտրություններին մասնակցելու են մեկ դաշինքով:
Թեեւ միջոցառման կազմակերպիչները հայտարարեցին, որ ասուլիս չի լինելու, բայց լրագրողներին հաջողվեց մի քանի հարց ուղղել Սեյրան Օհանյանին: Նա, իհարկե, հիմնականում խուսափողական պատասխաններ էր տալիս:
Լրագրողների դիտարկմանը, թե Օհանյան-Օսկանյան դաշինքի աշխատանքները կոորդինացրել է Սամվել Բաբայանը, Սեյրան Օհանյանն արձագանքեց. «Ես ազատ անձնավորություն եմ, ինձ վրա ոչ ոք չի կարող ազդեցություն գործել: Սամվել Բաբայանի հետ մտերիմ հարաբերություններ ունենք»:
Հարցին` գնո՞ւմ է իշխանափոխության, պատասխանեց. «Գնում ենք` իշխանություն ձեւավորելու»:
Ուշագրավ է, որ Սեյրան Օհանյանը հայտարարեց նաեւ, թե Հայաստանում քաղբանտարկյալներ կան, իսկ թե ե՞րբ է բացահայտել, չպարզաբանեց: