|
Փոխարժեքներ
22 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.8175 |
| GBP | ⚊ | £ 512.43 |
| GEL | ⚊ | ₾ 141.31 |
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 10-ին կոչ է արել ԱՄՆ-ի Կոնգրեսում հանրապետական օրենսդիրներին՝ ջանքեր գործադրել բժշկական ապահովագրության ծրագիրն անհապաղ չեղարկելու նպատակով, որն ընդունվել է պետության ներկայիս ղեկավար Բարաք Օբամայի օրոք եւ ստացել Obamacare անվանումը: Այս մասին Թրամփը հայտարարել է The New York Times թերթի էլեկտրոնային տարբերակում հրապարակված հարցազրույցում:
«Մենք պետք է գործով զբաղվենք,- նշել է նա:- Obamacare-ն աղետ է դարձել»: Թրամփի խոսքով՝ ինքը ցանկանում է, որ Կոնգրեսում Obamacare-ի շուրջը քվեարկությունը կայանա հաջորդ շաբաթ: Ըստ որում նա հայտարարել, որ Օբամայի օրոք ընվունված ապահովագրության ծրագրի փոխարինումը կմշակվի «շատ արագ կամ» Obamacare-ի չեղարկման հետ «միաժամանակ», հաղորդել է ՏԱՍՍ-ը: