|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման պետական ոչ առևտրային կազմակերպության» գործադիր տնօրեն Արթուր Սարգսյանն աշխատանքից ազատվել է նախորդ տարվա դեկտեմբերի 29-ին: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Առաքելյանը և նշեց, որ նոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Վարդան Կարապետյանը` դեկտեմբերի 30-ին:
Նշենք, որ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը միավորվելու է «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի հետ, ինչի արդյունքում էլ տեղի են ունեցել կադրային փոփոխությունները: Աշխատանքից ազատվել է նաև «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Էմիլ Սարգսյանը և ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Էդուարդ Պետրոսյանը:
Տեղեկացնենք, որ երկու ՊՈԱԿ-ների միավորման գործընթացը դեռ չի ավարտվել, և մինչ այդ ՊՈԱԿ-ների տնօրենների ժամանակավոր պաշտոնակատարները կլինեն վերոնշված անձինք, իսկ միավորումից հետո կհայտարարվի մրցույթ, ինչի արդյունքում էլ կընտրվի միավորված ՊՈԱԿ-ի տնօրենը: