|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
CNN անդրադարձել է սոցիալական ցանցում ԱՄՆ փոխնախագահի պաշտոնական էջից Ծիծառնակաբերդի հուշահամալիր այցելելու վերաբերյալ հրապարակման հեռացմանը։ Այս մասին գրել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
«CNN մեջ է բերել այս դեպքի առթիվ ԱՄՆ Հայ Դատի գրասենյակի գնահատականը, որը հրապարակումը հեռացնելը մեկնաբանել է որպես «ժխտողական գործողություն»։
Հայ Դատի գրասենյակը պարբերականին հիշեցրել է, որ Հայոց Ցեղասպանությունը ճանաչվել է բոլոր 50 նահանգների, ԱՄՆ Կոնգրեսի, Սպիտակ տան և ՆԱՏՕ֊ում ԱՄՆ տասնյակից ավելի դաշնակիցների կողմի։
Ես սրան միայն հավելեմ, որ պատկերացրեք, որևէ պաշտոնյա հարգի Հոլոքոստի զոհերի հիշատակը, հրապարակի այդ մասին, հետո այդ հրապարակումը հեռացնի իր էջից»,- նշել է Վարդանյանը։
CNN֊ի հոդվածն՝ ԱՅՍՏԵՂ: