|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրն ունի հնագիտական բաղադրիչ, և նախքան շինաշխատանքները սկսելը կառուցվելիք հատվածներում կատարվում են պեղումներ: Հայտնում են ճանապարհային դեպարտամենտից՝ պատմական ակնարկ կատարելով ճանապարհի վերաբերյալ:
Հյուսիս-հարավ ծրագրի շրջանակներում հնագիտական պեղումներ են կատարվել նաև Ագարակի հնավայրում։ «Ագարակ» պատմաշակույթային արգելոցի տարածքում պեղումների արդյունքում հայտաբերվել է մ.թ.ա. II հազարամյակի պարսպապատի հատված և վաղ միջնադարյան ժամանակահատվածի կառույցների համալիր, որոնց պահպանման նպատակով փոխվել է ծանապարհի կառուցման ծրագիծը, մշակվել է Ագարակի հնավայրը շրջանցող ճանապարհի նախագիծ, և ճանապարհը կառուցվում է նոր ծրագծով։
Այն հատվածը, որտեղով այժմ անցնում է Հյուսիս-հարավը, դարեր առաջ բավականին խիտ բնակեցված տարածք է եղել: Աշտարակ-Թալին հատվածն անցնում էր հին Մետաքսի ճանապարհով, այսինքն՝ Հյուսիս-հարավ ծրագիրն ինչ-որ առումով կարելի է համարել Մետաքսի ճանապարհի վերագործարկում:
Հնում այս ճանապարհը չի եղել լոկ հաղորդակցման միջոց, այն առևտրի, մշակույթների շփման, գաղափարական պատկերացումների փոխանակման ուղի է եղել։
Հյուսիս-հարավի կառուցման ընթացքում բացահայտվում են նաև Մետաքսի ճանապարհի հետքերը, վերականգնվում է այդ ճանապարհը՝ նաև նոր շունչ, կենդանություն պարգևելով։